05 / Նոյեմբեր / 2020 : 23-32

Թրամփը մտադիր է հայցեր ներկայացնել բոլոր նահանգներում, որտեղ հաղթանակը տրվել է Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել առանցքային նահանգերում ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակի է հավակնում դեմոկրատ Ջո Բայդենը. «Մենք իրավաբանորեն կվիճարկենք բոլոր նահանգները, որոնցում հաղթանակի է հավակնում Բայդենը, ընտրություններին խարդախության համար: Շատ ապացույցներ կան, պարզապես հետևեք ԶԼՄ-ներին: Մենք հաղթելու ենք»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է հանրապետական թեկնածուն:

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը, որի արդյունքները որոշ նահանգներում դեռ հայտնի չեն: Առաջատար ամերիկյան հեռուստաալիքների հաշվարկներով՝ առաջատարը Բայդենն է: Վերջնական հաղթանակի համար նրան մնում է ընտրիչների 6 ձայն ստանալ: Ներկա պահին նա ունի 264 ձայն, իսկ Թրամփը՝ 214: Հաղթանակի համար անհրաժեշտ է 270-ը:

Դիտվել է 14162անգամ
Վերջին լուրեր