07 / Նոյեմբեր / 2020 : 14-04

ԱՄՆ Ջորջիա նահանգում ձայների վերահաշվարկ կիրականացվի

ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքը դեռ պարզ չէ․ տեղի կունենա ձայների վերահաշվարկ, Fox News-ի եթերում հայտարարել է պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերը։
«Դեռ շատ վաղ է արդյունքների մասին խոսելու համար: Մենք ունենք մոտ հինգ միլիոն քվեաթերթիկ։ Տեղի կունենա վերահաշվարկ», - ասել է պետքարտուղարը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը վստահություն էր հայտնել, որ Ջորջիայում վերահաշվարկի դեպքում ապօրինի կնքված քվեաթերթիկներ կգտնվեն, և նահանգում կհաղթի նրանց թեկնածուն:

Դիտվել է 14189անգամ
Վերջին լուրեր