Զաքիր Հասանովը և ևս 7 գեներալ Թուրքիայի պահանջով ձերբակալվել են
Համացանցում լուր է շրջանառվում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից հեռացվել է պաշտոնից ռուս գեներալների հետ ունեցած սերտ կապերի համար,- փոխանցում է «Ինֆոտեկա 24»։
Այս լուրին հաջորդեց տեղեկություն, թե Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի հրամանատարությունից հեռացվելուց հետո պատրաստվում էին խռովություն բարձրացնել պաշտպանության գերատեսչության ներսում:
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով Ադրբեջանի 7 գեներալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական դավաճանության համար, գրում է «Ինֆոտեկան 24»-ը:
Ըստ աղբյորի՝ չեզոքացնելով «ապստամբներին»՝ Թուրքիան ուզում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դրանից առաջ էլ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից այն բանի համար, որ դժգոհել էր Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներգրավման համար: