Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Նոյեմբեր / 2020 : 18-11

«Ախր, եթե քոնն են, ինչո՞ւ ես փշրում...». Վահագն Դավթյան

«Քոչվորը ոչխարի հոտը առաջը գցած, սարերն է բարձրանում, տեսնում չքնաղ մի վանք ու ասում. «Սա իմն է»: Չիմանալով (իբր թե), որ դա կառուցված է չորրորդ դարում, կառուցված հայ եկեղեցու առաջին վեհափառ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, չիմանալով (իբր թե), որ այդ վանքում՝ Ամարասում, հայ գրերի արարիչը իր առաջին դպրոցն է բացել, ասում է՝ «Սա իմն է»:
Ախր, ինչպես է քոնը, երբ 4-րդ դարում դու Արցախի տեղն իսկ չգիտեիր ու Միջին Ասիայի ավազներն էիր չափչփում:

Օտարականը ճանապարհին քարեղեն հրաշքների է հանդիպում՝ ասեղնագործ խաչքարերի, ու սկսում վայրի մոլուցքով փշրել դրանք... 

Ախր, եթե քոնն են, ինչո՞ւ ես փշրում...»։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ 

 

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Նոյեմբեր / 2020 : 18-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 7283անգամ
Վերջին լուրեր