Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Նոյեմբեր / 2020 : 18-11

Էրդողանը չի կարող խուսափել  պատասխանատվությունից. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

 Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին  կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:

«Կեսգիշերվա գործողության արդյունքում Կենտրոնական բանկի ղեկավարը հեռացվեց պաշտոնից: Եկեք չմոռանանք, որ տնտեսության մեջ տեղի ունեցածի հիմնական պատճառը նախագահական կառավարման համակարգն է և կուսակցության վարչակազմը, որոնք բացառում են ինստիտուցիոնալ միտքն ու ընդհանուր մտածողությունը: Այս երկրի խնդիրները հնարավոր չէ լուծել, քանի դեռ չի փոխվել ներկայիս վարչական համակարգը և մեզ ղեկավարող այս մտածելակերպը», - ասել է նա:

Բաբաջանը նշել է, որ իր իշխանության տարիների 24 միլիարդի պակասուրդն այժմ դարձել է 29 միլիարդ: Նախկին փոխվարչապետը տնտեսության փլուզման և Թուրքիայի քաղաքացիների աղքատացման ողջ պատասխանատվությունը դրել է Թուրքիայի ներկայիս կառավարության վրա և հավաստիացրել, որ ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մեղավոր որևէ անձ չեն կարող խուսափել պատասխանատվությունից:

Դիտվել է 37048անգամ
Վերջին լուրեր