07 / Նոյեմբեր / 2020 : 21-27

«Խոստանում եմ, որ կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը». Բայդեն

Դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը, որի հաղթանակի մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները գրառում է արել թվիթերում՝ դիմելով ամերիկացի ժողովրդին:

«Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար: Մեզ դժվարին աշխատանք է սպասվում, սակայն խոստանում եմ. ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ այն բանից՝ իմ օգտին եք քվեարկել, թե ոչ: Ես կարդարացնեմ այն հավատը, որով դուք ինձ ընտրել եք»,- գրել է Ջո Բայդենը:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը, երեկոյան երկրի նորընտիր նախագահը մտադիր է ելույթով հանդես գալ:

Հիշեցնենք, որ Բայդենի հաղթանակի մասին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են քիչ առաջ: Նա ստացել է ընտրիչների 273 ձայն, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270-ը: Թրամփը ստացել է 213 ընտրիչի ձայն։ 

Դիտվել է 9711անգամ
Վերջին լուրեր