07 / Նոյեմբեր / 2020 : 23-05

 ԱՄՆ նախկին նախագահներ Օբաման, Քլինթոնը և Քարթերը շնորհավորել են Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը շնորհավորել են Ջո Բայդենին նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությունները նախկին նախագահները տարածել են շաբաթ օրը:

Օբաման, որի վարչակազմում Բայդենը ծառայում էր որպես փոխնախագահ, հայտարարել է. «Երբ բոլոր ձայները հաշվարկվեն, նորընտիր նախագահ Բայդենը և նորընտիր փոխնախագահ [Կամալա] Հարիսը կունենան պատմական համամասնությունների վճռական հաղթանակ»:

Քլինթոնն ընդգծել է. «Այժմ մենք ունենք ընտրված նախագահ և փոխնախագահ, որոնք կծառայեն բոլորիս և կմիավորեն մեզ»:

Քարթերը հայտարարել է. «Մենք հպարտ ենք նրանց հաջող քարոզարշավով և անհամբեր սպասում ենք նրանց դրական փոփոխություններին»:

Դիտվել է 23856անգամ
Վերջին լուրեր