Անգելա Մերկելը եւ Էմանուել Մակրոնը շնորհավորել են Ջո Բայդենին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել են ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Մերկելը նշել է, որ ուրախ է համագործակցելու Բայդենի հետ: «ԱՄՆ-ի հետ բարեկամությունն անփոխարինելի է»,- նշել է նա: «Ես նրան ամբողջ սրտով մաղթում եմ երջանկություն եւ հաջողություն, եւ նաեւ շնորհավորում եմ Քամալա Հարիսին՝ իր երկրի ընտրված առաջին փոխնախագահին»,- ասված է Գերմանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:
«Շնորհավորանքներ Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին»,- Twitter- ում գրել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ դեռ շատ բան կա անելու՝ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար, հաղորդում է MK-ն: