08 / Նոյեմբեր / 2020 : 20-53

Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, պատրաստվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է NTV-ն` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Նա նշել է, որ զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է  «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին, և մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին` Բարոնը:

Դիտվել է 60712անգամ
Վերջին լուրեր