08 / Նոյեմբեր / 2020 : 22-20

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել է հրաժարականի մասին

Թուրքիայի ֆինանսների նախարար և գանձապետ Բերաթ Ալբայրաքը կիրակի հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից առողջական վիճակի պատճառով:

«Որոշում եմ կայացրել հինգ տարվա աշխատանքից հետո չշարունակել գործունեությունը նախարարի պաշտոնում՝ պայմանավորված առողջության հետ կապված պատճառներով»,ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրել է սոցցանցում:

Ալբայրաքը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: 2015-2018 թվականներին նա զբաղեցրել է բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2018-ին գլխավորել է ֆինանսների նախարարությունն ու գանձապետարանը:

Դիտվել է 27439անգամ
Վերջին լուրեր