12 / Ապրիլ / 2020 : 09-08

Տիգրան Ավինյանը կոչ է արել փողոց դուրս չգալ, մնալ տանը

Հորդորում ու խնդրում եմ  չմասնակցել եկեղեցական արարողությունների.

 

ՀՀ փոխավրչապետ, պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ և կոչ է արել վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ):

Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար   առավել կարևոր տոներից մեկն է:

Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված:

Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով: Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- գրել է Ավինյանը:

 

Տիգրան Ավինյան

Դիտվել է 3890անգամ
Վերջին լուրեր