30 / Մարտ / 2020 : 09-56

Ենթադրենք՝ կա մեկը, ով վաղուց ցանկանում է սպանել որևէ մեկին, մտածում է ձևերի մասին, և ահա իմանում է, որ այդ մարդը կորոնավիրուսով հիվանդ է. Միրզոյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում նրանց չհերձելու հարցը: Կառավարությունն առաջարկում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ չկան հատուկ դիահերձարաններ: Կառավարությունն այս պահին զբաղվում է նման դիահերձարան ունենալու հարցով:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով հարցը զեկուցող փոխնախարարին, խոսեց հնարավոր իրավիճակներից մեկի մասին. «Հնարավոր է դիտավորյալ սպանություն տեղի ունենա ու արտաքին որևէ նշան չլինի այդ մասով: Օրինակ՝ թունավորել: Ենթադրենք կա մեկը, ով ցանկանում է սպանել մեկ այլ մարդու, վաղուց ցանկանում էր, մտածում էր ձևերի մասին, և ահա իմանում է, որ այդ մարդը կորոնավիրուսով հիվանդ է: Կարող է արդյո՞ք այդ չարամիտ մարդը, օգտագործելով հնարավորությունը, թունավորել որևէ մեկին՝ մտածելով, որ չի լինելու դիահերձում, սպանության մասին չի իմացվելու»:

Հարցը զեկուցողն ասաց, որ նշված դեպքը մի շարք հանգամանքների պարագայում դատաբժշկական փորձաքննության է ենթարկվելու, հերձում իրականացվելու է. «Հերձում իրականացվելու, երբ մահացածի անձը ճանաչված չէ, երբ ախտորոշումը հայտնի չէ, երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք կա, բռնի մահ կա, բռնի մահվան կասկածի դեպքում: Այս բոլոր հիմքերը դատաբժշկական փորձաքննության հիմք են, այդ դեպքում հերձում իրականացվում է: Մեր կարգավորումը սրան չի վերաբերում, այն վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ այս բոլոր հիմքերը չկան: Խոսքը սովորական դեպքերի մասին է, երբ հերձում պետք է լիներ»:

Դիտվել է 3044անգամ
Վերջին լուրեր