Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2020 : 09-57

Սյունիքի մարզում 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին

Ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 14:20-ի սահմաններում, Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 11-ամյա աղջիկը տան նկուղում, ջեռուցման համակարգի համար նախատեսված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է պապիկի՝ 71-ամյա Սուլթան Մ.-ի դին:


Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա՝ պարանոցի շրջանում, հայտնաբերվել է ճմլման ակոս:


Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակցել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դիտվել է 4042անգամ
Վերջին լուրեր