10 / Նոյեմբեր / 2020 : 17-40

Թեհրանը պատրաստ է օգնել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում

Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում եւ աջակցել կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն:

«Իրանը կրկին ընդգծում է իր պատրաստակամությունն օգնել կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանը տարածաշրջանում, ինչպես նաեւ պատրաստակամությունը` մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաեւ շեշտել է, որ Թեհրանը «պատրաստ է նպաստել ռուս խաղաղապահների տեղակայմանը» շփման գծի երկայնքով, ինչպես նշված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի 3-րդ եւ 4-րդ կետերում:

Դիտվել է 26528անգամ
Վերջին լուրեր