10 / Նոյեմբեր / 2020 : 17-49

ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝  Բրյուսելում ճեպազրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:

«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների ավարտը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո տարածելու ենք առանձին հայտարարություն»,-ասել է նա:

Դիտվել է 13292անգամ
Վերջին լուրեր