Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2020 : 20-40

«ԵՄ-ն որոշեց Հայաստանին միայնակ թողնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՄ-ն որոշեց Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում միայնակ թողնել, հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը։

«ԵՄ-ն որոշեց Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում միայնակ թողնել։ Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի և շուտով ԵՄ-ն կվճարի իր գործած սխալների համար»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Նա նաև նշել է, որ «Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր կկանխեր դրա շարունակությունը»։

Հիշեցնենք, որ Արցախում մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում։

Դիտվել է 96287անգամ
Վերջին լուրեր