Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2020 : 21-34

ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանները խախտման դեպքում

Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։

«Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ», - հայտարարել է Ժան Իվ Լը Դրիանը՝ պատասխանելով պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Ավելի վաղ, ԵՄ  27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ընդգծել է նա:

Դիտվել է 39700անգամ
Վերջին լուրեր