12 / Ապրիլ / 2020 : 10-47

 

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ազգային բարերար Արտեմիս Նազարյանը

ԱՄՆ-ում 88 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ազգային բարերար Արտեմիս Նազարյանը՝ բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կինը։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե' Հայաստանի և թե' Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների զարգացման գործում անգնահատելի են։

«Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում:

Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա»,- գրել է Ա․Մուրադյանը։

Ա․Նազարյանը ծնվել է 1932 թվականին՝ Սիրիայում։

Դիտվել է 9913անգամ
Վերջին լուրեր