11 / Նոյեմբեր / 2020 : 08-43

Սահակաշվիլին կցանկանար Վրաստան վերադառնալ միայն իր բանջարանոցով զբաղվելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում է զբաղվել իր բանջարանոցով:

«Ես ոչ մի պաշտոն չեմ ցանկանում, որպեսզի ինձ առաջարկեն (ընդդիմության) հաղթանակի դեպքում, ես կհրաժարվեմ: Ես ցանկանում եմ ազատ քաղաքացի լինել իմ ազատ երկրում: Ցանկանում եմ վերադառնալ իմ բանջարանոց: Ինձ համար ծանր է այն, որ ութ տարի շարունակ ինձ թույլ չեն տվել գալ երկիր, որը ես կյանքիցս ավելի շատ եմ սիրում»,-հայտարարել է Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցում իր տեսաուղերձի ընթացքում:

Նա հաղորդել է, որ երբեք չի հաշտվել այն մտքի հետ, որ չի կարող հայրենիք վերադառնալ: Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ժամանել միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին: Վրաստանում ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ չեն ընդունում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:

Ութ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել են 1 տոկոսի արգելքը, հրաժարվում են պատգամավորական մանդատներ ստանալ՝ պնդելով, որ ընտրությունները կեղծված են եւ իրականում իրենք բնակչության ավելի շատ աջակցություն ունեն, քան ԿԸՀ-ի արդյունքներով է:

Վրաստանում Սահակաշվիլի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է: Արդարադատության նախարարությունում խոստանում են նրան ձերբակալել երկրի սահմանները հատելուց անմիջապես հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 7966անգամ
Վերջին լուրեր