Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանը քննադատել է Ղարաբաղի վերաբերյալ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին քննադատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով կնքված համաձայնագրի վերաբերյալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը։
«Վրաստանի նախագահն ինչպես կարող է ողջունել համաձայնագիրը, որն ամրապնդում է Կովկասում ռուսական եւս մեկ օկուպացիան եւ արգելափակում Արեւմուտքին»,- նշել է Քելին Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եկավարների համատեղ հայտարարությունը։