«Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է». Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպայի հետ առճակատմամբ և Միջերկրական ծովում իր գործողություններով «վտանգավոր պարույր» է հյուսում և հավելել է, թուրքական կողմի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն «արդեն սեղանին է», գրում է ekathimerini.com կայքը:
«Բրյուսելում դեկտեմբերին հանդիպում է տեղի ունենալու: 27 անդամ պետությունները որոշել են, որ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, նրա դեմ կձեռնարկվեն գործողություններ՝ այդ թվում հնարավոր պատժամիջոցներ. բոլոր տարբերակներն այժմ սեղանին են»,- նշել է ԱԳ ղեկավարը և Անկարայի վարքագիծը «կռվարար ու անտանելի» որակել: