Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ալիևը տեղեկացրել է, որ այդ նպատակով միջազգային փորձագետների են ներգրավելու:
«Արդեն տրվել է հրաման՝ պատճառված վնասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վնասը հաշվարկվելու է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դիմում է ներկայացվելու միջազգային դատարան։