12 / Նոյեմբեր / 2020 : 01-52

«Հայրենիքում իմ արնաներկ, գիշերն իջավ անլույս ու լուռ». Վահան Տերյան

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան տիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։

Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։

Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված

Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 12 / Նոյեմբեր / 2020 : 01-52
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 81720անգամ
Վերջին լուրեր