12 / Նոյեմբեր / 2020 : 12-45

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցող. Ֆրենկ Փալոուն

Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, նախքան այս հակամարտությունը կայուն լուծում կստանա։ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է անհապաղ վերսկսի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ այդ հարցերի լուծման համար։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է Արցախի ժողովրդի համար ապահովի հնարավորություն վերականգնելու իրենց համայնքները և վերականգնելու իրենց կյանքը ՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարում շարադրված պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»։

Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցող։ Կոնգրեսականը կարծում է, որ առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին:

Դիտվել է 9768անգամ
Վերջին լուրեր