13 / Նոյեմբեր / 2020 : 20-10

Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։ Ինչպես տեղեկացնում է  «Իզվեստիան», ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է.

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին ՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»:

Դիտվել է 102797անգամ
Վերջին լուրեր