12 / Ապրիլ / 2020 : 16-49

Դոշակի ասեղով կուսաթաղանթները կարող նախկին պաշտոնյաները.․․

Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դոշակի ասեղով կուսաթաղանթները կարող նախկին պաշտոնյաները, կամ ինչու է աղմկում պարգևավճարների թեման։


Կարծում եմ որպես բավական երկար տարիներ մասնավոր ոլորտում աշխատող և արժանապատիվ վարձատրվող մասնագետ, կարող եմ կարծիք հայտնել այս թեմայի շուրջ։ Չեմ քննարկում լավ է, թե վատ։ Չեմ քննարկում ո՞մ ու ինչքա՞ն։ Քննարկենք ո՞վ է խոսում։ Եթե այս թեման բարձրաձայնի ուսուցիչը, ինժեները, պոլիկլինիկայի բժիշկը կամ մանկապարտեզի դաստիարակչուհին, ով իսկապես իր չարքաշ աշխատանքի համար, ինչպես նախկինում էր կոպեկներ ստանում, այնպես էլ հիմա, ապա միանշանակ կընդունեմ։ Իրավունք ունեն, քանզի նոր իշխանությունը պետք է առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի։ Բայց....

Բայց արի ու տես, հանկարծ, պատի ծակից դուրս են գալիս մի խումբ բարոյականությունից զուրկ կերպարներ, որոնք պարզապես զրկվել են լափամանից ու որոշել են ցանկացած գնով հետ բերել իրենց երանելի թալանի ժամանակները։ Կա մի ավելի սոսկալի տեսակ, որին փող են տալիս, որ հաչա, ու հաչոցի բարձրությամբ գնահատում «նվիրվածության մակարդակը»։

Ի դեպ կան նաև չափի, ամոթի զգացում ունեցողներ, որոնք ժամանակին իհարկե ինչ-որ բաներ արել են՝ ելնելով պայմաններից, բայց հիմա սուս–փուս նսատած են ու առանձնապես չեն ուզում հիշել անցյալը (դե մարդ են հիմա)։ Բայց ոնց գնահատես էն նախկին պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին որ գնալով ոգևորվում են։ Արա, էն դո՞ւք չէիք կոպեկներով մեր երեխաների մանկապարտեզները մեր գործարանները սեփականաշնորհում, երկիրը թալանում ու մեջ-մեջ անում։

Դո՞ւք չէիք պաշտոններն առնում ու ծախում։ Դո՞ւք չէիք էս երկրում կաշառակերությունն ու ատկատները զարգացնում։ Դո՞ւք չէիք ամեն ամիս ծրարներով թաքուն իրար մեջ մեզնից գողացած փողը բաժանում։ Հիմա դոշակի ասեղները վերցրած ուզում եք էլի կույս դառնաք։ Չի ստացվի – ինչքան ուզում ա կարես էլի նույն փչացածն եք մնալու (մասնագիտական դիտարկում)։ Ի դեպ 100 կամ 500 հազար պարգևավճարով ոչ ռեստորան կարող ես սարքել, ոչ մոլ, ոչ էլ դղյակ...
Իսկ ես իմ չարքաշ աշխատանքով ու վճարած հարկերով կմնամ իմ երկրի, իմ ուսուցչի ու ինժեների, մանկապարտեզի դաստիարակչուհւ ու պոլիկլինիկայի բժշկի կողքին, որին էս երկիրն իսկապես պարտք է»։

 

Վահե Տեր-Մինասյան

 

Դիտվել է 9934անգամ
Վերջին լուրեր