03 / Մարտ / 2020 : 12-49

Մանրամասներ կայանալիք «Դասարանցիները» գեղարվեստական ֆիլմից

 

Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի «Դասարանցիները»  գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։

 

«Ֆիլմը դպրոցական սիրո, ընկերության և դասղեկի հետ հետաքրքիր հարաբերությունների մասին է։ Հիմնականում 11-րդ դասարանում սովորող աշակերտների պատմություն է։  Կատակերգություն, դրամա, ընտանեկան ժանրերի համակցությամբ նախագիծ է, որն ունի դաստիարակչական բնույթ։ Մեր ֆիլմում կլսեք նորմալ հայերեն խոսք․ նկատի ունեմ ոչ թե ուռճացված արտահայտությունները, արհեստական ու գրքային լեզուն, այլ կիրթ ու գրական հայերենը։ Ես հանդես եմ գալիս դասղեկի դերում։

Այս պատմությունը ինչ-որ առումով կարող է մոտիվացիա դառնալ այն պատանիների համար, որոնք երբեմն թևաթափ են լինում կամ որևէ խնդրի մեջ հայտնվելիս մեղադրում են ուրիշներին։ Դասղեկն իրենց օգնում է իր խորհուրդներով, ճանապարհ ցույց տալիս»,- ասաց Տիգրանը։   

 

Տիգրանն ասաց, որ  հատուկ ուշադրություն է դարձրել թեմային, երկխոսություններին ու հումորին․ «Ես տանել չեմ կարողանում «ծամածռված» հումորները, ֆիլմում որևէ մեկը չի փորձում դիտողին ծիծաղեցնել կամ նման կարգի հումոր անել։ Մենք ներկայացնում ենք մի դասարանի հետաքրքիր առօրյան, երկխոսություներում կատակներ կան, բայց զերծ ենք մնացել կարծրատիպային հումորներից, որոնք հանդիպում են տարատեսակ նախագծերում։

Այս ֆիլմում էժանագին հումոր չկա, որը հիմնված կլինի ինչ-որ մեկին ծաղրելու վրա։ Հատկապես դպրոցականների մասին ֆիլմը պետք է հեռու լինի նման հումորներից»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Դիտվել է 82051անգամ
Վերջին լուրեր