Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2020 : 13-18

Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները  

 

1. Պենտհաուս «One Hyde Park»-ումԼոնդոն — 220 մլն դոլար

Երկհարկանի 6 սենյականոց բնակարանը դեպի Հայդ պարկ տեսարանով, հավանաբար իր չափսերի մեջ աշխարհի ամենաթանկարժեք անշարժ գույքն է: Այսպիսի բնակարանների տերերը անշուշտ մտածում են իրենց անվտանգության մասին, քանի որ նրա բոլոր պատուհանները զրահապատ են:

 

2. Palace Green 6, Քենսինգթոն Փելես ԳարդենսԼոնդոն — 222 մլն դոլար

Այս անհավանական շինության սեփականատերը մետալուրգիայի հնդիկ մեծահարուստ Լակշմի Միտտալը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Բացի այս տանից գործարարը նույն փողոցի վրա ունի նաև այլ անհավանական թանկարժեք տներ: Այդ փողոցը տեղացիներն անվանում են «Միլիարդերների բուլվար»: 2012թ.-ին տունը աճուրդով վաճառվեց:  

 

3. Fair Field EstateՍագապոնակՆյու-Յորք նահանգԱՄՆ — 248 մլն դոլար

Այս հսկայական կալվածքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա սեփականատերն է Ուոլ Ստրիթի առաջատար ֆինանասիստ Այրա Ռենեն: Կալվածքի տարածքում կան երեք լողավազան, այգի, թանգարան, 5 թենիսի կորտեր, 29 սենյակներ, 39 լողասենյակներ, մարզադահլիճ, ուղղաթիռի հարթակ և նույնիսկ սեփական էլեկտրակայան:

4. Սպիտակ տուն — 320 364 354 մլն դոլար

Ամերիկյան պետականության մարմնավորումը գտնվում է Վաշինգտոն, Փենսիլվանիա փողոտա, 1600 հասցեով: Անշարժ գույքի «Zillow» գործակալությունն այն գնահատել է 300 մլն դոլար, սակայն դժվար թե ինչ-որ մեկը նախագահի նստավայրը վաճառքի հանի:   

5. La LeopoldaՖրանսիական Ռիվյերա— 506 մլն դոլար

Լազուրյան ափին գտնվող Լեոպոլդա վիլլան համարվում է Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը, եթե իհարկե հաշվի չառնենք Բուքինգեմյան պալատը, որը դժվար թե որևէ մեկը վառաճքի հանի: Խելահեղ թանկարժեք կառույցը մոտ 20 հետկար տարածք է զբաղեցնում և որոշ տվյալների համաձայն պատկանում է ռուս միլիարդատեր Միխաիլ Պրոխորովին: Սակայն նա կտրականորեն հերքում է այդ լուրերը, այնպես որ ամենայն հավանականությամբ վիլլան դեռ հանդիսանում է նախկին տրոջ այրիի՝ Լիլի Սաֆրայի սեփականությունը:

6. AntillaՄումբայիՀնդկաստան — 1 մլրդ դոլար

Այս յուրահատուկ շինությունը հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի սեփականությունն է: Տունը կառուցելու համար նա ծախսել է իր կարողության 5%-ը: Տան մեջ կա 168 մեքենաների համար նախատեսված ավտոտնակ, կինոթատրոն, ծաղկանոց, այգի, զվարճանքների կենտրոն, լողավազան, յոգայի դահլիճ և նույնիսկ իրական ձյունով պատված սենյակ: Այս ամենն անընդհատ հսկում են 600 աշխատակիցներ:

7. Բուքինգեմյան պալատ — 1,560 մլրդ դոլար

Աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն էականորեն թանկացել է 1953թ.-ից ի վեր՝ Եղիսաբեթ II թագուհու թագադրումից հետո: Այն ժամանակ պալատն արժեր 17 մլն դոլար: Վիկտորիա թագուհու կառավարման տարիներին այն դարձել էր արքայական ընտանիքի անդամների գլխավոր նստավայրը: Եթե այնպես պատահի, որ պալատը վաճառքի հանեն, ապա նրա ներկայիս արժեքը կդադարի ակտուալ լինել, քանի որ շինությունն իսապես անգին է:

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Հունվար / 2020 : 13-18
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 183729անգամ
Վերջին լուրեր