16 / Նոյեմբեր / 2020 : 11-03

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց
 

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

Հավաքվածները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Արցախը Հայաստան է»,  «Թուրքերը ժխտողներ են, ադրբեջանցիները՝ ստախոսներ», «Ամոթ՝ Թուրքիային, ամոթ՝ Էրդողանին», «Շուշին հայկական է, Գետաշենը հայկական է», «Թուրքիան ֆինանսավորում է ցեղասպանությունը», «Այլևս ոչ մի ցեղասպանություն»,  «Ճանաչել Արցախը»:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացել էին նաև պաստառներ, որոնց վրա գրված էին «Խաղաղություն Արցախին», «Հայերը պահանջում են արդարություն» և Արցախին սատարող այլ կոչեր:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցում ու միջամտում էր Թուրքիան՝ այդ թվում ներգրավելով ահաբեկիչների:

Դիտվել է 5025անգամ
Վերջին լուրեր