Բաքուն Քելբաջարում այրված տների համար Երևանից փոխհատուցում կպահանջի․ Ալիև
Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ժամանակ անշարժ գույքին և շարժական գույքին պատճառված վնասի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրաիլ քաղաքում ՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլի և Ջեբրայիլ շրջաններ ուղևորության ժամանակ: «Մենք այժմ Ջեբրայիլ քաղաքի կենտրոնում ենք: Չկա ոչ մի ամբողջական շենք, ոչ մի շինություն: Կառուցվել է միայն զորամասը, մնացած ենթակառուցվածքները` տներ, շենքեր, դպրոցներ, ամեն ինչ ավերված է», - ասել է Ալիևը` խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատվություն կկրի ամեն ինչի համար: «Գործը կքննեն միջազգային դատարանները»,֊ասել է Ալիևը:
«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, վնասը հաշվարկվելու է, մենք փոխհատուցում ենք պահանջելու», - հավելել է Ալիևը` հատուկ շեշտելով, որ հայկական կողմը «ի միջի այլոց, պատասխանատվություն կկրի նաև Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»: