Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2020 : 14-34

Թուրքիան հայտարարել է ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրության մասին

Թուրքիան շուտով դուրս կգա ՆԱՏՕ-ից, իսկ իրեն՝ կազմակերպությանն ինքնին կարելի է փլուզված համարել, նման կարծիք է հայտնել Եվրասիական կառավարությունների ասոցիացիայի ղեկավար Հասան Չենգիզը «Լենտա»-ի հետ զրույցում: 

«ՆԱՏՕ-ի ժամկետն արդեն ավարտվել է, նրա ուղեղային համակարգը մեռած է: Դա հաստատեց ինչպես Մակրոնը, այնպես էլ Մերկելը՝ մեկ տարի առաջ այս մասին հայտարարելով: Շուտով ՆԱՏՕ-ն կփլուզվի, նրանք իրենք դա հասկանում են, քանի որ չեն կարող ապահովել իրենց դաշնակիցների անվտանգությունը», - ասել է Չենգիզը:

Նա կանխատեսել է ՆԱՏՕ-ի ոչնչացումը առաջիկա 2-3 տարիների ընթացքում և Ռուսաստանի՝ նոր ռազմավարական դաշնագիր ստեղծելը, որը կներառի Թուրքիան: Դաշինքից Անկարայի մոտալուտ ելքը կնշանակի դրա փլուզումը:

Անցյալ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է երես թեքում Եվրոպայից: Ֆրանսիայի նախագահը նաև նշել էր, որ ժամանակն է՝ Եվրոպան արթնանա և սկսի զարգացնել իր հզորությունը, քանի որ այն այժմ գտնվում է «անդունդի եզրին»:

Դիտվել է 210979անգամ
Վերջին լուրեր