Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2020 : 19-58

Թուրքիան շարունակում է ահաբեկիչների տեղափոխել Ադրբեջան

Ինչպես փոխանցում է Ինֆոտեկա 24-ը, ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր Թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:

«Լսել եմ, որ սիրիացի վարձկանները դեռ գտնվում են Ադրբեջանում (բացի մեկ ամիս առաջ ուղարկված 700 հոքուց) ։ Նաև խոսակցություններ եմ լսել այն մասին, որ դեռ ավելի շատ են ուղարկվելու։  Պատճառը չգիտեմ, սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել իրենց ներկայությունը, բայց, հնարավոր է, որ ոչ», - գրել է Սնելը։

Հիշեցնենք, որ ըստ Սիրիայում մարդու իրավունքների դիտակետի տվյալների ՝ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ և առաջ Ադրբեջան է տեղափոխվել մոտ 2000 վարձկաններ։

Հայկական կողմից գերեվարված վարձկանները պատմել են, որ Բաքուն իրենց ամսական 2000 դոլար է խոստացել որպես աշխատավարձ, ինչպես նաև 100-ական դոլար՝ հայի կտրված յուրաքանչյուր գլխի համար:

infoteka24.ru

Դիտվել է 92203անգամ
Վերջին լուրեր