18 / Նոյեմբեր / 2020 : 10-59

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները Լեռնային Ղարաբաղում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջերս արյունահեղությունն ու ավերածությունները համաշխարհային ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում բոլորի մոտ»,- ասվում է Մետրոպոլիտեն թանգարանի նախագահ Դանիել Վեյսի եւ տնօրեն Մաքս Հոլլյայնի հայտարարության մեջ: «Կոչ անելով եւ հույս ունենալով դադարեցնել բռնությունը, որպես թանգարանների տնօրեններ, մենք մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու կոչ ենք անում»:

«Որպես 2018-ին «Հայաստա՛ն» ցուցահանդեսի կազմակերպիչներ, որը դարձավ տասնչորս դարերի գլոբալ համատեքստում հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական եւ մշակութային նվաճումներին նվիրված առաջին խոշոր ցուցահանդեսը, մենք սարսափով եւ տխրությամբ էինք հետեւում Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնությանն ու արյունահեղությանը:

Մենք խնդրում ենք բոլոր ներգրավվածներին հարգանքով վերաբերվել միջազգային մշակութային ժառանգության այս օբյեկտներին, որոնք հարստացնում են մեր աշխարհը եւ պահպանվում են հազարավոր տարիներ: Մշակութային ժառանգության օբյեկտների կորուստը անվերադարձ է եւ իրենից ներկայացնում է լուրջ կողոպուտ՝ ապագա սերունդներից»:

Դիտվել է 8625անգամ
Վերջին լուրեր