Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Նոյեմբեր / 2020 : 11-47

Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն

Իրանը կստուգի իր երկրում հայ զինվորների ներկայության մասին փաստերը, այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

«Մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում ենք, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին», – նշվում է դեսպանատան հայտարարությունում

Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպանությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի նրանք զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

Նշենք, որ սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք, ինչից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեսպանատան դիմաց՝ տեղեկություններ ստանալու։

Դիտվել է 17457անգամ
Վերջին լուրեր