20 / Նոյեմբեր / 2020 : 15-23

Ադրբեջանցիները մեկնաբանություններում իրենց գոհունակությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)

Նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ պայմանավորվածությունից հետո, ըստ որի՝ հայկական կողմը խայտառակ զիջումներ է կատարում Ադրբեջանին, ադրբեջանցիները ցնծում են և նույնիսկ շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այսպես՝ ռուսական НТВ հեռուստաընկերության սոցցանցային էջի մեկնաբանությունների դաշտում երևում է ադրբեջանցիների մեծ գոհունակությունը Նիկոլ Փաշինյանից։

Ադրբեջանցի օգտատերերի գրառումներից՝ «Փաշինյանը ջեք–փոթ է մեզ համար։ Անկեղծ ասեմ, նա Աստծո պարգև է։ Այսպես նա ամբողջ Հայաստանը կկործանի», «Փաշինյան, շնորհակալություն ամեն ինչի համար․ երկար կյանք Ադրբեջանին», «Փաշինյան, պինդ կաց, մենք քո կողքին ենք, դու դեռ մեզ պետք ես, այնպիսին, ինչպիսին դու ես, մենք ցերեկը լույսով չենք գտնի, դու իրական նվեր ես մեզ համար»:

Դիտվել է 138054անգամ
Վերջին լուրեր