Տիգրանակերտ. անհայտ ճակատագիր
ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Բերդաքաղաքը ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք: Քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով՝ ընդարձակ մի բնակավայր, որի հավաստիքն է պեղումների միջոցով բացահայտված կառույցները եւ նյութերը։ Հարատեւել է մինչեւ 14-րդ դարը՝ ուշ միջնադար։
Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են գունավոր ապակու մեծ հավաքածու, 30-40 ապարանջանների բեկորներ, մոզայիկ ապակու կտորներ, ինչպես նաև ջնարակապատ խեցեղեններ՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներով։ 7-8-րդ դարերի քարե մարդակերպ կոթողները վկայում են Տիգրանակերտի հարուստ հնագույն մշակույթի մասին: Տիգրանակերտի հնագիտական թանգարանը տեղակայված է պատմամշակութային արգելոցի շրջակայքում։ Թանգարանի 3 սրահների բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է պեղումների ընթացքը, տեղեկություններ՝ տեղանքի պատմության, գտածոների վերաբերյալ։ (Պատերազմի օրերին Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր):
«Երկիր» միությունը, 2008ից նաեւ Ահ կառավարությունը: Արցախի զբոսաշրջության կենտրոն Տիգրանակերտի ողջ տարածքում, բոլոր պեղված հուշարձանների մոտ տեղակայված են եռալեզու հատուկ տեղեկատվական վահանակներ, ցուցատախտակներ, սլաքներ։ Պեղված է դեռեւս քաղաքի 3-4 տոկոսը։
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։


