Թուրքիան Ղարաբաղ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia
Թուրքիան, որը Ղարաբաղում մարտնչելու համար հարյուրավոր սիրիացի զինյալներ էր ուղարկել, այժմ իր կողմից օկուպացված տարածքներ է ուղարկում սիրիացի ընտանիքների, իբրև թե որպես տեղահանված նրանց միանալու համար։ Այս մասին հայտնում է «Sky News Arabia» -ն։
Լրատվականի մասնավոր աղբյուրները հայտնել են, որ այս ամենի նպատակը տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն կատարելն է:
Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին «Sky News Arabia» – ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի «Արդարադատություն և զարգացում» իշխող կուսակցությունը որոշել է սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխել։
Նշվում է, որ սիրիացի որոշ ընտանիքներ այնտեղ են ժամանել Թուրքիայի տարածքով։