23 / Նոյեմբեր / 2020 : 16-06

Իրանը թույլ չի տվել իր տարածքով դեպի Ղարաբաղ սպառազինության տեղափոխում. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանը թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։

Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ և փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով:

Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, և իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք:

Դիտվել է 69661անգամ
Վերջին լուրեր