Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Նոյեմբեր / 2020 : 20-44

Բաքվում բողոքի ակցիաները սաստկանում են

Չնայած նրան, որ ղարաբաղյան ճակատում մարտերն ավարտվել են, Ադրբեջանում ներքաղաքական բողոքի ցույցերը նոր թափ են առնում: Ըստ ադրբեջանական հասարակության` փաստորեն, Ռուսաստանն արդեն վերցրել է Ղարաբաղը և նրան այժմ օգնություն են խնդրում մեծ եղբայր Թուրքիայից:

Տեղական լրատվամիջոցներից մեկն այդ առիթով գրում է. «Դե, արձակուրդն ավարտվեց, էյֆորիան անցավ, սթափությունը սկսվեց: Նրանց թվում է, թե թուրքերը կգան ու իրենց Ղարարաբաղ կտան: Բողոքի ակցիայի մասնակիցները բղավում են` որտե՞ղ է Էրդողանը, վախենու՞մ է Ռուսաստանից, բայց հարց է բարձրացնում, թե որտե՞ղ են «հերոսները», ովքեր Թուրքիայի դրոշով պարում էին Ռուսաստանի փողոցներում:

Այս ժողովուրդը դեռ հավատում է, որ Էրդողանը կօգնի իրենց: Ներողություն: Մենք հենց դա զգուշացրեցինք Թալիշին, դա հիմար խաղ էր, վաճառական, բիզնես: Ափսոս այսքան շատ երիտասարդ թալիշների, այսքան մահմեդական եղբայրների, ովքեր հավատացին այս բռնապետերին»,-գրում է լրատվականը:

Ինչպես երևում է` զարգացումները դեռ առջևում են, մանավանդ այն բանից հետո, երբ ադրբեջանցիները բախվեցին այն իրողությանը, որ Ստեփանակերտը, Մարտունին, Իվանյանն ու մյուս քաղաքներն իրենց տիրապետության տակ չեն լինելու:

Գևորգ Գյուլումյան

Աղբյուր yelaket.am

Դիտվել է 1008515անգամ
Վերջին լուրեր