Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Նոյեմբեր / 2020 : 08-48

 Պենտագոն. Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը պահպանվում է

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայումս պահպանվում են, եւ ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների այսպիսի զարգացումը: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կա խաղաղության համաձայնագիր, որը, ըստ ամենայնի, այս փուլում պահպանվում է»,- ասել է նա:

Դիտվել է 12968անգամ
Վերջին լուրեր