Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 09-31

Թուրքիայում Չինաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ և բացատրություն պահանջել Հայաստան ուղարկված հումանիտար օգնության արկղերի վրա առկա գրության համար

Թուրքիան Չինաստանի իշխանություններից պահանջել է պարզաբանել Հայաստան ուղարկված հումանիտար օգնության արկղերի վրա առկա «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը» գրության իմաստը:

Ըստ EADaily պարբերականի տեղեկությունների, Անկարայում ԱԳՆ են կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Դենգ Լիին և բացատրություն պահանջել, թե ինչու է հումանիտար օգնության արկղերի վրա հայտնվել այդ գրությունը:

 Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Դեսպան Դենգը տեղեկացրել է, որ Հայաստանի համար նախատեսված հումանիտար օգնությունը պատրաստվել է Չինաստանի նահանգներից մեկի վարչակազմի և ուղարկվել մասնավոր ընկերության կողմից»,- ասվում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Դիտվել է 15204անգամ
Վերջին լուրեր