25 / Նոյեմբեր / 2020 : 15-34

Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Արցախի թեմայով

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում: Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է,- գրում է ermenihaber.am-ը։

Նախարար Չավուշօղլուն ամփոփիչ ելույթում պատասխանել է Փայլանին՝ ասելով. «Պրն Փայլա՛ն, մինչև այսօր երբևէ ասե՞լ եք Հայաստանը թող դուրս գա Ադրբեջանի օկուպացված հողերից: Նույնիսկ Ձեր հետ հեռախոսային խոսակցություն ունեցանք և Դուք հարցրեցիք, թե այս հարցը ինչպես է լուծվելու:

Ես էլ ձեզ հարցրեցի՝ կարո՞ղ եք Հայաստանին ասել, որ դուրս գա այնտեղից: Դուք վստահ չէիք, որ կարող եք: Պարոն Փայլան, ոչ մի անգամ հրապարակային չեք ասել, որ դրանք Ադրբեջանի հողերն են, ու թող Հայաստանը դուրս գա այնտեղից: ԼՂ-ի կարգավիճակի հարցով բանակցություններն էլ շարունակվելու են, Ադրբեջանն էլ է ասել, որ պատրաստ է հարցը քննարկել»:

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ առանձին համաձայնագիր է ստորագրել հրադադարի մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար և դրա շրջանակներում կունենա իրեն վերապահվելիք մի շարք լիազորություններ: 

Դիտվել է 49251անգամ
Վերջին լուրեր