Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
Տիգրան Խաչատրյանը, նախագահի հրամանագրով, ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը Menu․am-ի հիմնադիրն է։