Հայրենիքի կորուստը միակն է, որ տանում է ամբողջը՝ անցյալդ ու պատմությունդ, տեսակդ ու ինքնությունդ, արժանապատիվ ապրելուդ իրավունքն ու նույնիսկ իրավունք ունենալուդ իրավունքը․ Ներսիկ Իսպիրյան

Ներսիկ Իսպիրյանի ուղերձը հայ ժողովրդին
Կորուստները տարբեր են լինում, ամեն կորուստ իր հետ կարող է տանել քեզանից մի մասնիկ, բայց հայրենիքի կորուստը միակն է, որ տանում է ամբողջը՝ անցյալդ ու պատմությունդ, տեսակդ ու ինքնությունդ, արժանապատիվ ապրելուդ իրավունքն ու նույնիսկ իրավունք ունենալուդ իրավունքը։ Հայրենիքի կորուստը մի վերք է,որը մնում է միշտ բաց և թաց...
Դու պարտավոր ես բուժել վերքերդ ու կարող ես հետ բերել կորցրածդ, երբ ազգովի կհզորանաս ու կդառնաս մի մարմին, կհամախմբվես հայրենասիրության և պահանջատիրության գաղափարի շուրջ...