Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Նոյեմբեր / 2020 : 08-24

Թրամփը մի քանի հաղորդագրություն է տարածել իրանցի միջուկային գիտնականի սպանության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է սոցցանցի մի քանի օգտատերերի գրառումներ միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մասին, որը եղել Է Իրանի ԱԳՆ-ին առընթեր հետազոտությունների կենտրոնի ղեկավարը: ԱՄՆ նախագահը, սակայն, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ իրավիճակը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այդ հաղորդագրություններից մեկում, որը գրել է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը, մասնավորապես, ասվում է, որ իրանցի գիտնականը տարիներ շարունակ եղել է իսրայելական «Մոսադ» հետախուզության նպատակը: Ինքը՝ Թրամփը հաղորդագրությունը կիսելիս սեփական մեկնաբանություններ չի կատարել։

Նշենք որ,ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր Twitter-ում գրել էր, որ Ֆահրիզադեի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում:

 

Առնչվող հրապարակումները

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն 

Թեհրանը հայտարարել է ֆիզիկոսի սպանության սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին 

Դիտվել է 19609անգամ
Վերջին լուրեր