Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Նոյեմբեր / 2020 : 13-18

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»: Ինչպես տեղեկացնում է  իրանական Irna գործակալությունը, Ռոհանին նշել է, որ այդ սպանությունը վկայում է Իրանի թշնամիների անզորության մասին:

«Անշուշտ, այս ահաբեկչությունը վկայում է Իրանի գիտական զարգացման և հնարավորությունների դեմ մեր թշնամիների անզորության և տարածաշրջանում ու այլ քաղաքական ասպարեզներում նրանց հետևողական պարտությունների մասին: Մեր թշնամիները պետք է իմանան, որ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ոչ միայն չի խաթարի Իրանի երիտասարդության և գիտնականների կամքը ՝ շարունակելու գիտական զարգացման ուղիները, այլև նրանց կամքն ավելի վճռական կլինի, - նշել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով ՝ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս Իրանի թշնամիների ատելության խորությունը եւ չարությունը, սակայն նրա սպանությունը չի դանդաղեցնի երկրի գիտական ձեռքբերումները:

 

Առնչվող հրապարակումները

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

Թեհրանը հայտարարել է ֆիզիկոսի սպանության սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին 

Դիտվել է 8587անգամ
Վերջին լուրեր