28 / Նոյեմբեր / 2020 : 23-13

«Միացեք մեզ, միասին հաղթահարենք մեր երեխաների վախերն ու հույզերը». Հերմինե Ավագյան

«Համազգային»ի Արցախի գրասենյակ

Մարիա Մարկոսյան
Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

Համազգայինի Արցախի գրասենյակը նոյեմբերի 5ից իր աշխատանքները ժամանակավորապես շարունակում է Համազգայինի Երևանի գրասենյակում (Մաշտոցի 37): Գլխավոր նպատակն է Արցախի մանուկների համար հոգեւոր-մշակութային ծրագրերի իրականացումը։ Արցախի մի խումբ մանուկներ ծրագրի շրջանակներում այցելել են Հ. Թումանյանի տուն-թանգարան՝ «Նորովի բացահայտելու ամենայն հայոց Թումանյանի գործն ու կերպարը. նման այցելությունները շարունակական են լինելու: Հետևեք մեր էջին եւ միացեք մեր միջոցառումներին...»,- նշել է ծրագրի պատասխանատու Հերմինե Ավագյանը Միության դիմատետրի էջում (Hamazkayin Artsakh office)։

Նոյեմբերի 9ին մեկնարկել է «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը՝ Արցախից ժամանակավոր Երևան տեղափոխված 4-11 տարեկան երեխաների համար (երեխաների թիվը սահմանափակ է):  Կազմակերպվում են տարբեր  մշակութային խմբակներ ու էքսկուրսիաներ՝ նպատակ ունենալով առաջիկայում ընդլայնվել նաև Երեւանից դուրս: Երեխաներին դասավանդում են Արցախի մասնագետները: 

Հինգշաբթի՝ 26 նոյեմբերին, ծրագրի շրջանակներում Արցախի երեխաները հանդիպում են ունեցել մանկական հոգեբանի հետ։ Ինչպես նշել է ծրագրի պատասխանատու Հ. Ավագյանը. «Նման հանդիպումները շարունակական են լինելու, հանդիպելու ենք ամեն հինգշաբթի ժամը 15:00-ին Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե' Բայրոնի 1/1): Միացեք մեզ, միասին հաղթահարենք մեր երեխաների վախերն ու հույզերը»:

4-11 տարեկան փոքրիկները նկարչության խմբակի ժամանակ նկարել են գեղեցիկ նկարներ, որոնք ներկայացված են դիմատետրի էջում՝ «Միացեք մեզ եւ ձեր փոքրիկներին գույներ պարգևեք»:

Դեկտեմբերի 1-ին փոքրիկները կայցելեն գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան: 

Ծրագրերը իրականացվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, համագործակցությամբ՝ Արցախի ԿԳՄ նախարարության եւ Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի։ 

Երևանում գտնվող Արցախի երեխաների համար «Համազգային»ի Արցախի գրասենյակի կազմակերպած ծրագրերին մասնակցելու եւ տեղեկություններ ստանալու համար հեռաձայնել՝ 033 72 01 72, 033 72 03 72, 055 60 99 12
Ծրագրի պատասխանատու'
Հերմինե Ավագյան
Համակարգողներ'
Ռուզան Խաչատրյան
Սարինե Հայրիյան 

Նշենք նաև, որ վաղը՝ Կիրակի 29 նոյեմբերին, երեկոյեան ժամը 19:00-20:00ին «Համազգայինի» Կանադայի Շրջանային վարչությունը կազմակերպել է Արցախի երեխաներին նվիրված հանգանակություն։ Ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները կատարել հետեւեալ կայքէջի միջոցով՝ Hamazkayin.com/donate։

 

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Նոյեմբեր / 2020 : 23-13
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 42407անգամ
Վերջին լուրեր