13 / Ապրիլ / 2020 : 12-48

Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը

Կառավարությունն այսօրվա իր արտահեր նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:

Նա հավելեց, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

Դիտվել է 5627անգամ
Վերջին լուրեր