Գողություն գերեզմանատնից․ տղամարդը բերման է ենթարկվել
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 12-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ավշար գյուղից բերման են ենթարկել 30-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից գողացել է դյուրալյումինե նախշազարդեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից կատարել է նաև այլ գողություններ: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նրանք հայտնել են, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ գողության մասին տեղյակ չեն եղել: Նախապատրաստվում են նյութեր: