01 / Դեկտեմբեր / 2020 : 16-49

Ալիևը Ֆրանսիային առաջարկել է «հայերին տալ» Մարսել քաղաքը

Իլհամ Ալիևն առաջարկել է Փարիզին Մարսել քաղաքը տալ Ֆրանսիայում բնակվող հայերին՝ նրանց համար ստեղծելով «երկրորդ պետություն»,- գրում է ria.ru

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որով կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և Ադրբեջանից պահանջում էր զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղ կարգավորման գործընթացին:

«Եթե ​​հայերը ձեզ դուր են գալիս, տվեք Մարսել քաղաքը, փոխեք անունը, այնտեղ նրանց համար ստեղծեք երկրորդ պետություն: Բայց մեր գործերին ոչ ոք չի կարող խառնվել», - ասել է Ալիևը:

Դիտվել է 195854անգամ
Վերջին լուրեր